Bosch SMV4EVX01E ներկառուցվող սպասք լվացող մեքենան լիաչափ մոդել է, հագեցած է 3 զամբյուղով և կարող է տեղավորել մինչև 14 սպասքի լրակազմ, ինչը այն դարձնում է հարմար մեծ ընտանիքի, ոչ մեծ հաճախելիությամբ սրճարանի համար։ Մոդելը հագեցած է լվացման 6 ծրագրով, այդ թվում՝ «արագ ցիկլ» և «ինտենսիվ մաքրում»։ Մեքենայում նախատեսված է գործարկման հետաձգման թայմեր՝ 24 ժամ միջակայքով, գործառույթը թույլ է տալիս գործարկել ցիկլը ցանկացած հարմար ժամի։ Չորացման ավարտից հետո սարքի դռնակը բացվում է ավտոմատ կերպով՝ մնացորդային խոնավությունը գոլորշիացնելու համար։
Bosch SMV4EVX01E ներկառուցվող սպասք լվացող մեքենան տեղադրվում է խոհանոցային կահույքի դարակում կամ սեղանածածկի տակ։ Սարքավորման դիմային վահանակի վրա տեղադրված են թվային էկրանը և աշխատանքային ռեժիմի ընտրության կոճակները, ինչպես նաև լուսային ցուցիչները, որոնք ծանուցում են ջրում աղի մակարդակի գերազանցման և ողողման սկզբի/ավարտի մասին։ «Լուսային ճառագայթ» օպցիան թույլ է տալիս տեսողականորեն հասկանալ, երբ է ծրագիրն ավարտվել և կարելի է հանել սպասքը։ Մեքենայում առկա է արտահոսքից պաշտպանություն, որը տարածվում է ոչ միայն կորպուսի, այլև միացնող ճկափողերի վրա։