32'' LED Horizont 32LE7052 սև հեռուստացույցը 80 սմ անկյունագծով, դա 70х40 սմ էկրան է։ Քաշը տակդիրով 3.9 կգ է, ինչը թույլ կտա այն ապահով ամրացնել ցանկացած պատին՝ բռնիչի (կրոնշտեյնի) վրա։ Հեռուստացույցի կորպուսի վրայի կառուցվածքը նախատեսված է դրա համար։ Էկրանի 1920х1080 լուծաչափը տվյալ պահին օպտիմալ է ցանկացած ֆիլմերի և տեսանյութերի դիտման համար։ Էկրանի թարմացման 60 Hz հաճախականությունը, որը պատասխանատու է դինամիկ պատկերի հստակության համար, համապատասխանում է հեռուստատեսային հաղորդումների և գեղարվեստական ֆիլմերի ստանդարտներին։ Էկրանի 178° դիտման անկյունը թույլ կտա դիտել հեռուստացույցը ցանկացած կետից, բացառությամբ էկրանի հետևում գտնվելու։
Horizont 32LE7052-ը խելացի հեռուստացույց է Android օպերացիոն համակարգով։ Դա հնարավորություն է տալիս ձայնագրել տեսանյութեր, տեղադրել ծնողական վերահսկողություն, կարգավորել միացման/անջատման թայմերը։ 8 GB ներկառուցված հիշողությունը թույլ կտա ձայնագրել մի քանի հավանած ֆիլմ։ Բացի երկու HDMI միացքներից, հեռուստացույցը հագեցած է ալեհավաքի մուտքով և YPbPr-ով։ Վերջինիս օգնությամբ հնարավոր կլինի միանալ համակարգչին կամ հեռուստացույցի կցորդին (TV box)՝ տեսանյութը առավելագույն որակով դիտելու համար։ Հեռուստացույցն ունի ծավալային ձայնով աուդիոհամակարգ և ականջակալներ միացնելու հնարավորություն։