Philips GC1740/20 արդուկն ունի բոլոր անհրաժեշտ հատկությունները տարբեր իրերի պարզ և արդյունավետ արդուկման համար։ Գոլորշու ինտենսիվ հոսքն օգնում է մանրակրկիտ հարթեցնել կայուն ծալքերը։ Նախատեսված է նաև ցողման գործառույթ՝ կոպիտ գործվածքների վրա առանձնահատուկ բարդ ծալքերի համար։ Կպչելը կանխող NonStick ներբանի շնորհիվ արդուկը հեշտությամբ սահում է գործվածքի վրայով և աչքի է ընկնում երկարակեցությամբ ու խնամքի հեշտությամբ։
Ներքին ջրամբարն ունի 220 մլ տարողություն։ Calc Clean նստվածքից մաքրման գործառույթն օգնում է երկարացնել տեխնիկայի ծառայության ժամկետը։ Philips GC1740/20-ի այլ առանձնահատկությունների թվում են գոլորշու մատակարարման 4 ռեժիմները և հոդակապային մեխանիզմով էլեկտրական լարը՝ առանց ոլորվելու հարմարավետ պտտվելու համար։