AMD 3D V-Cache աջակցություն, VR-Ready աջակցություն
Նկարագրություն
AMD Ryzen 7 5800X3D OEM պրոցեսորը խաղային համակարգիչը կդարձնի ավելի արտադրողական՝ եռաչափ ուղղահայաց քեշի և 7 նմ տեխպրոցեսի շնորհիվ։ 8 Vermeer միջուկներն աշխատում են 16 հոսքային ռեժիմով, ինչը նախատեսում է խաղային և հաշվարկային գործընթացների բարձր արագություն։ Պրոցեսորի աշխատանքային հաճախականությունը ծանրաբեռնվածության ժամանակ ավտոմատ կերպով 3.4 GHz-ից հասնում է մինչև 4.5 GHz-ի։
AMD Ryzen 7 5800X3D OEM պրոցեսորն արդյունավետորեն աշխատում է DDR4 օպերատիվ հիշողության մոդուլների հետ, որոնց հաճախականությունը կարող է հասնել 3200 MHz-ի, իսկ ծավալը՝ 128 GB-ի։ Դա ապահովում է հարմարավետ խաղ և աշխատանք բազմախնդիր ռեժիմում։ Վիրտուալացման տեխնոլոգիան հնարավորություն է տալիս օգտագործել խաղերի և օպերացիոն համակարգերի էմուլյատորներ։ Անհրաժեշտ մոդուլների կայուն և բարձր արագությամբ միացման համար պրոցեսորում նախատեսված է PCI-E 4.0 կարգավորիչ։ 105 W մակարդակի ջերմարտադրությունը թույլ է տալիս ընտրել օպտիմալ հովացման համակարգ։