Raylab Travel 63 շտատիվը եռասեկցիոն կառուցվածքով նկարահանման գործընթացը կդարձնի ավելի արդյունավետ և հեշտ։ Այն նախատեսված է մինչև 4 կգ կշռող տեսախցիկների տեղադրման համար։ Հենարանի վրա տեղադրված է շտատիվային գլխիկ՝ երեք հարթություններում կարգավորման հնարավորությամբ։ Պղպջակային տարազը թույլ է տալիս հեշտությամբ կարգավորել ցանկալի դիրքը։ Դուրս քաշվող կենտրոնական հենասյունը և կարգավորվող շարժական ոտքերը երաշխավորում են առավելագույն հարմարավետություն ցանկալի դիտանկյունից նկարահանելիս։ Raylab Travel 63 շտատիվը պատրաստված է ալյումինի համաձուլվածքից, որը կայուն է քերծվածքների առաջացման և բացասական ազդեցությունների հետևանքով առաջացող տարբեր վնասվածքների նկատմամբ։ Լրակազմում ներառված է ֆիրմային պատյան՝ պատրաստված գործնական նյութից։