Ballu BWH/S 50 Level PRO էլեկտրական ջրատաքացուցիչը հարթ ուղղանկյուն իրանով նախատեսում է մոնտաժի հնարավորություն ուղղահայաց և հորիզոնական դիրքում։ Էմալապատ ծածկույթով պողպատից 50 լ ծավալով բաքը կայուն է կոռոզիայի առաջացման նկատմամբ։ 2000 Վտ հզորությամբ պղնձե տաքացուցիչ տարրը (ТЭН) ապահովում է տաքացում 10 °C-ից մինչև 75 °C 96 րոպեում։ «Էկո» ռեժիմը մինչև 55 °C տաքացման հաշվին նվազեցնում է աղերի նստվածքը և նստվածքաշերտի (նակիպ) առաջացումը, երկարացնում է տաքացուցիչ տարրի ծառայության ժամկետը։
Փրփրապոլիուրեթանից ջերմամեկուսիչ շերտը պահպանում է ջրի ջերմաստիճանը բաքում և խնայում էլեկտրաէներգիայի սպառումը։ Տաքացման ինտենսիվությունը կարգավորելու համար տեղադրված է պտտվող կարգավորիչ։ Ballu BWH/S 50 Level PRO ջրատաքացուցիչում ներդրված է գերտաքացումից պաշտպանության համակարգ։ Ցանցային լարի վրայի պաշտպանիչ անջատման սարքը պաշտպանում է էլեկտրական հոսանքի հարվածից։