Մանուշակագույն Philips DST3010/30 արդուկն ապահովում է իրերի հարմարավետ և որակյալ խնամք։ Հարթ կերամիկական տակը, ապահովելով սահուն և անվտանգ սահք տարբեր խտության գործվածքների վրայով, կայուն է այրման նկատմամբ և հեշտ է խնամքի մեջ։ 2000 Վտ հզորությունն ապահովում է ակնթարթային տաքացում։ 140 մ/րոպե գոլորշու հարվածը նպաստում է խորը ներթափանցմանն ու տաքացմանը՝ հարթեցնելով նույնիսկ ուժեղ ծալքերը։ Աշխատանքի ընթացքում իրականացվում է գոլորշու մշտական մատակարարում 30 գ/րոպե արագությամբ։
Philips DST3010/30 արդուկն ունի սրածայր ձևի հարմարավետ քթիկ, որը հեշտացնում է աշխատանքը դժվարամատչելի տեղերում։ Նստվածքի մաքրման ֆունկցիան թույլ է տալիս օգտագործել ծորակի ջուր։ 300 մլ ծավալով ջրամբարը հարմար է մեծ քանակությամբ իրերի համար։