GA.MA P21.FRISE պրոֆեսիոնալ էլեկտրական աքցանը մի քանի րոպեում կօգնի կարգի բերել մազերը և ստեղծել ոճային, գեղեցիկ սանրվածք՝ դասական գանգուրների կամ գոֆրե ծալքավորման հիման վրա։ Աքցանի այս մոդելի թիթեղները պատված են կերամիկայով, ուստի նույնիսկ դրանց մակերեսի տաքացման առավելագույն ջերմաստիճանը, որը կազմում է 220°C, հարդարման ժամանակ մազերի կառուցվածքի զգալի վնասվածք չի առաջացնի։ Միացնելուց մինչև շահագործմանը պատրաստ լինելու սպասման ժամանակը կարելի է տեսնել ինդիկացիայի օգնությամբ. այն կազմում է շուրջ 1 րոպե, աքցանի սպառվող հզորությունը մեծ չէ՝ ընդամենը 50 Վտ։
Ստայլերն աշխատում է տաքացման երկու ռեժիմով, չափազանց հարմարավետ է օգտագործման մեջ շնորհիվ երկար լարի, որը պտտվում է առանցքի շուրջ ցանկացած ուղղությամբ և ապահովում ձեռքերի շարժման ազատություն սանրվածք ստեղծելիս։ Այս էլեկտրական աքցանի տարբերիչ առանձնահատկությունը ջերմակայուն պլաստիկե ծայրապանակի առկայությունն է, որը պաշտպանում է գլխամաշկը և ձեռքերը պատահական այրվածքներից։ GA.MA P21.FRISE-ը կօգնի Ձեր մազերին ունենալ հարթ, փայլուն և առողջ տեսք, կդարձնի կերպարն անկրկնելի և հիշվող։