Խոհանոցում անհրաժեշտ սարք կդառնա ELIKOR Europa 50П-290-П3Л օդաքաշ պահարանը, որն ունակ է մաքրել օդը տհաճ և վնասակար խառնուրդներից, որոնք առաջանում են սալօջախի վրա կերակուր պատրաստելու ընթացքում։
ELIKOR Europa մոդելը պատրաստված է սպիտակ հակակոռոզիոն պատվածքով պողպատից։ Իտալական շարժիչն ապահովում է մաքրման պատշաճ մակարդակ 130 Վտ էներգասպառման դեպքում։ Սարքն աշխատում է երեք արագությամբ, որոնք փոխարկվում են սողանիկների միջոցով։ Աշխատելով երկու ռեժիմով՝ օդաքաշ պահարանը կարող է օդը դուրս բերել շենքի օդափոխության հորանի միջով կամ անցկացնել այն երկու ներկառուցված զտիչների միջով։ Ածխային զտիչը վերացնում է տհաճ հոտերը, իսկ ճարպային զտիչը ոչ միայն մաքրում է օդը, այլև պաշտպանում է սարքի ներքին մասերը։ Սալօջախի մակերեսի լուսավորման համար նախատեսված է 40 Վտ հզորությամբ լամպ։