Evolution HF-647 ուլտրաձայնային տիպի օդի խոնավացուցիչն աշխատում է ձեռքով ռեժիմով, որը թույլ է տալիս կարգավորել գոլորշիացման ինտենսիվությունն ու գոլորշու հոսքի ուղղությունը։ Ջուրը լցվում է 4 լ ծավալով տարայի մեջ։ Վերևից լցման շնորհիվ ջուր կարելի է ավելացնել սարքի աշխատանքի ընթացքում։
Evolution HF-647 մոդելը 1 ժ-ում ծախսում է 250 մլ ջուր։ Սարքի գործառույթները կառավարելու համար առկա է մեխանիկական կարգավորիչ։ Օդի խոնավացուցիչն ունի նաև պաշտպանություն ջրամբարում ջրի բացակայության դեպքում միացումից։ Սարքի աշխատանքի առավելագույն տևողությունն առանց գերտաքացման կազմում է 16 ժ։