Սև գույնի ունիվերսալ 14 դյույմանոց Tucano Velluto պատյանը նախատեսված է 13-14" անկյունագծով նոութբուքերի պահպանման և տեղափոխման համար։ Այն պատրաստված է գործվածքից և նեոպրենից, որն առանձնանում է բարձր ամրությամբ, փափկությամբ ու առաձգականությամբ, ինչպես նաև խոնավության նկատմամբ կայունությամբ։
Tucano Velluto պատյանն ունի 1 ներքին բաժանմունք, որը փակվում է շղթայով։ Առկա են նաև երկու անկյունային ելուստներ, որոնք երաշխավորում են նոութբուքի հուսալի ֆիքսումը և պաշտպանում հարվածներից։ Flat-lock հարթ կարն ապահովում է սարքին կիպ հարում և նվազագույն հաստություն։ Հարմարավետ տեղափոխման համար նախատեսված է գոտի։