S-Force PRO Front Surround տարածական հնչողության տեխնոլոգիա
Նկարագրություն
2.1 ձևաչափի Sony HT-S350 սաունդբարը կապահովի ձայնի բարձր որակ՝ ձայնի աղբյուրին միացնելիս։ Այն կարելի է միացնել հեռուստացույցին՝ տնային կինոթատրոն ստանալու համար։ Սաունդբարն իրենից ներկայացնում է ձայնային վահանակի և սաբվուֆերի հավաքածու։ Ձայնային վահանակի կորպուսը պատրաստված է պլաստիկից՝ մետաղական ներդիրներով, իսկ դրա հզորությունը կազմում է 170 W։ Սա ապահովում է բավականին մաքուր և բարձր հնչողություն։ Դրա կառուցվածքը թույլ է տալիս վահանակը տեղադրել ուղղահայաց կամ հորիզոնական դիրքով։
Sony HT-S350 սաունդբարի սաբվուֆերը տեղադրվում է առանձին՝ դարակի կամ տումբայի վրա։ Այն կարելի է միացնել անլար եղանակով՝ Bluetooth մոդուլի միջոցով։ Նման գործառույթի շնորհիվ սաունդբարը հարմար է օգտագործել բջջային սարքերից երաժշտություն նվագարկելու համար։ Սաբվուֆերի կորպուսը պատրաստված է MDF-ից և մետաղից, ինչն ապահովում է ցածր հաճախությունների հստակ վերարտադրություն։ Սաունդբարում նախատեսված են Dolby Digital և Dolby Dual Mono ապակոդավորիչներ, որոնց շնորհիվ ապահովվում է տարածական հնչողություն։