Infinix InBook Air Pro+ XL434 ուլտրաբուքը պատրաստված է 1 կգ քաշ ունեցող իրանով։ 14 դյույմ անկյունագծով OLED մատրիցով և 120 Hz թարմացման հաճախականությամբ էկրանը երաշխավորում է հստակ, սահուն պատկեր՝ բնական երանգներով։ Intel Core i5-1334U պրոցեսորը 16 GB ՕՀՍ-ի և Intel Iris Xe գրաֆիկական քարտի հետ համատեղ պատասխանատու է արագագործության համար ծրագրերի, վեբ-էջերի, մուլտիմեդիա բովանդակության գործարկման ժամանակ։
Մանրամասն տեսազանգերի համար Infinix InBook Air Pro+ XL434 ուլտրաբուքում տեղադրված է 2 MP կետայնությամբ վեբ-տեսախցիկ։ Windows Hello դեմքի ճանաչման տեխնոլոգիան ապահովում է մուտքի հարմարավետ և անվտանգ ապաարգելափակում։ Սպիտակ LED հետլուսավորությամբ ստեղնաշարը հարմարավետ է դարձնում աշխատանքը անբավարար լուսավորության պայմաններում։ Մարտկոցի մեկ լիցքավորմամբ ինքնավար աշխատանքի ժամանակը FullHD տեսանյութերի դիտման ռեժիմում կազմում է 10 ժամ։