HP Renew Executive պատյանը հարմար է մինչև 14.1” անկյունագծով նոութբուքերի պահպանման և տեղափոխման համար։ Ներսում կան մի քանի բաժանմունքներ և գրպաններ համակարգչային մկնիկի, արտաքին կոշտ սկավառակների, կրիչների և այլ սարքերի առանձին պահպանման համար։ Կայծակաճարմանդը պաշտպանում է իրերը փոշու ներթափանցումից և պատահական դուրս ընկնելուց։
Խոնավավանող ներծծմամբ պոլիէսթերից պատրաստված HP Renew Executive-ը թույլ չի տալիս տեղումներին ներթափանցել ներս և վնասել սարքերը։ Թղթապանակի տեսքով պատյանը հագեցած է տեղափոխման բռնակով։ Դրսից արտադրանքը համալրված է արտաքին բաժանմունքով՝ փաստաթղթերի կամ այլ իրերի առանձին պահպանման համար։