վերարտադրում, զանգի ավարտ, երաժշտական ստեղծագործությունների փոխարկում, խոսափողի անջատում, դադար, խոսափողի միացում, զանգի պատասխան
Կառավարում սմարթֆոնից
Ոչ
Հիշողության քարտերի աջակցում
Ոչ
Լրացուցիչ տեղեկություններ
Կոմպլեկտավորում
փաստաթղթեր
Քաշ
230 գ
Նկարագրություն
Ստանդարտ USB միջերեսի օգնությամբ համակարգչին կամ նոութբուքին միացող Defender Gryphon 750U լարային ականջակալը կարող է հպարտանալ էրգոնոմիկ կառուցվածքով՝ գլխին հարմարավետ նստեցման համար։ Էլեգանտ սև գույնով ներկայացված մոդելը կդառնա ցանկացած համակարգչային սեղանի ծայրամասային սարքերի արժանի լրացումը։ Չի հիասթափեցնի նաև ձայնի որակը. 40 միլիմետրանոց ճառագայթիչները հաղթահարում են 20-20000 Հց ստանդարտ հաճախականությունների տիրույթը, ինչը թույլ կտա լսել խաղի հրեշների արձակած ամենափոքր խշշոցը։
Defender Gryphon 750U լարային ականջակալի ականջը գրկող ամբուշյուրները նախատեսում են փափուկ լցոնիչ՝ հարմարավետ նստեցման համար, իսկ կարգավորվող գլխակալը թույլ կտա ականջակալները հարմարեցնել ցանկացած գլխի չափսերին։ Ճկուն ոտքի օգնությամբ բաժակին ամրացված խոսափողը հագեցած է հողմապաշտպանությամբ՝ բանակցությունների ժամանակ ձայնի փոխանցման բարձր որակի համար։ 1.8 մետրանոց մալուխը թույլ կտա հարմարավետ տեղավորվել ցանկացած չափսի համակարգչային սեղանի շուրջ։ Լարի վրա առկա է կառավարման վահանակ՝ ձայնի բարձրությունը կարգավորելու և խոսափողը միացնելու/անջատելու համար։