БЗРП РП-322 ռադիոընդունիչը պատրաստված է գրավիչ ռետրո դիզայնով և աչքի է ընկնում լայն ֆունկցիոնալ հնարավորություններով։ Այն հագեցած է անալոգային FM թյուներով և թույլ է տալիս նվագարկել աուդիո բովանդակություն տարբեր աղբյուրներից, քանի որ լրացուցիչ ունի USB պորտ, հիշողության քարտերի ընթերցիչ, AUX միակցիչ և Bluetooth անլար մոդուլ։ 6 Վտ ընդհանուր հզորությամբ երկու ստերեո բարձրախոսներն ապահովում են հստակ հագեցած ձայն։ БЗРП РП-322-ի ինքնավար աշխատանքը հնարավոր է մարտկոցներից, կուտակիչից կամ էլեկտրական վարդակից։ Առջևի վահանակի վրա տեղադրված են հաճախականությունների սանդղակ, պտտվող կարգավորիչներ և կոճակներ՝ պարամետրերի հարմար կարգավորման համար։ Իսկ կորպուսի վերին մասում գտնվող բռնակը երաշխավորում է ռադիոընդունիչի հարմարավետ տեղափոխումը։