Վարդագույն COUGAR Phontum Essential լարովի ականջակալները կարող են օգտագործվել ինչպես երաժշտություն լսելու, այնպես էլ առցանց համակարգչային խաղերի ընթացքում շփվելու համար։ Դրա համար դրանք համալրված են բավականին զգայուն (-40 դԲ) խոսափողով, որն ամրացված է ականջակալների իրանին։ Խոսափողում ներկառուցված աղմուկի նվազեցման համակարգն ապահովում է առավելագույնս հստակ ձայնային կապ։ Խոսափողն անջատելու համար նախատեսված է հատուկ կոճակ։ Առկա է նաև ձայնի բարձրության կարգավորիչ։
COUGAR Phontum Essential լարովի ականջակալները միանում են ուղիղ ձևի երկու 3.5 մմ jack խրոցակ ունեցող 1.9 մ մալուխի միջոցով։ Ականջակալների փափուկ գլխակալը թույլ է տալիս դրանք հարմարեցնել գլխի չափսերին, ինչն ապահովում է հարմարավետ կրում բավականին երկար ժամանակ։ Ընդգրկող ամբուշյուրները և փակ ակուստիկ համակարգը ենթադրում են մաքուր հնչողություն և բացառում կողմնակի աղմուկները։ Ականջակալների ճառագայթիչներն ունեն բավականին լավ զգայունություն (101 դԲ) և ունակ են վերարտադրել ձայնը 20-20000 Հց տիրույթում։ Դրա շնորհիվ դուք կկարողանաք լսել հնչողության բոլոր նրբությունները նույնիսկ նվազագույն ձայնի բարձրության դեպքում։