Corsair 2000D AIRFLOW [CC-9011245-CN] սպիտակ իրանը նախատեսված է Mini-ITX ձևաչափի մայրական պլատայի հիման վրա խաղային համակարգչի հավաքման համար։ Mini-Tower տիպաչափի մոդելն առանձնանում է չափսերի ոչ ստանդարտ հարաբերակցությամբ․ բարձրությունը 458 մմ է, իսկ լայնությունն ու երկարությունը՝ համապատասխանաբար 200 և 271 մմ։ Մայրական պլատան տեղադրվում է ավանդական եղանակով՝ ուղղահայաց։ Իրանը մատակարարվում է առանց հովացուցիչների, սակայն նախատեսված է դրանց տեղադրման հնարավորություն՝ երեք առջևի, երկու հետևի և երկու կամ երեք կողային։ Բացակայում է նաև սնուցման բլոկը։ Օգտատիրոջը կպահանջվի ոչ ավելի, քան 130 մմ երկարությամբ SFX ձևաչափի սնուցման բլոկ։
Corsair 2000D AIRFLOW [CC-9011245-CN] իրանը համատեղելի է մինչև 165 մմ բարձրությամբ պրոցեսորային հովացուցիչների հետ։ Տեսաքարտի առավելագույն երկարությունը 365 մմ է։ Մոդելում իրականացված են ընդլայնման 3 հորիզոնական բնիկներ։ Պերֆորացիայի զգալի մակերեսի շնորհիվ իրանն առանձնանում է ջերմահեռացման բարձր ինտենսիվությամբ։ Առջևի վահանակի ստորին հատվածում տեղադրված են միացման և վերագործարկման կոճակները, ունիվերսալ աուդիո միակցիչը և 3 USB պորտ՝ 2 հատ Type-A և Type-C։ Իրանի առավելությունն է հեղուկային հովացման համակարգ տեղադրելու հնարավորությունը։