Atlanta ATH-3115 հարիչը հիանալի օգնական կդառնա նրանց համար, ովքեր հաճախ են հրուշակեղեն պատրաստում։ Դրանով հնարավոր է խմոր հունցել և որակյալ հարել բաղադրիչները։ Հարիչի գլխիկի ձևն օպտիմալ է կարճ ժամանակում խառնուրդը թթվածնով առավելագույնս հագեցնելու համար։ Շատ հարմար է, որ հարիչի սովորական աշխատանքի ժամանակ կոճակը մշտապես սեղմած պահելու կարիք չկա։ Դա անհրաժեշտ է միայն տուրբո ռեժիմի համար, որը սովորաբար օգտագործվում է շատ կարճ ժամանակ։
Atlanta ATH-3115-ն ունի 5 արագություն – կարելի է ընտրել օպտիմալը մթերքների տարբեր խտության համար կամ, օրինակ, նվազեցնել գլխիկների պտտման հաճախականությունը սորուն բաղադրիչներ ավելացնելիս, որպեսզի դրանք չթափվեն սեղանին։ Սարքը չի համալրվում սեփական թասով, քանի որ դրա աշխատանքի համար հարմար է ցանկացած աման։ Այն լվանալը շատ հեշտ է. իրանը բավական է սրբել խոնավ անձեռոցիկով, իսկ գլխիկները՝ ողողել հոսող ջրի տակ։