Defender Ergo opti-laser-ը էրգոնոմիկ գորգիկ է տարբեր տեսակի համակարգչային մկնիկների (օպտիկական և լազերային) համար, որոնք պատկանում են Opti-laser շարքին։ Այս գորգիկն ունի օպտիմալ հաստություն՝ 1.2 մմ, նրա չափսերն են 215×165 մմ։ Եզրագծերը կրկնում են համակարգչային մկնիկի շարժման հետագիծը։
Defender Ergo opti-laser գորգիկի պատրաստման նյութը բարձրորակ պլաստիկն է արծաթագույն տեսքով։ Գորգիկի հիմքը պատրաստված է այնպես, որ այն կանխում է սահելը աշխատանքային սեղանի մակերևույթի վրայով նույնիսկ մկնիկով ինտենսիվ և ակտիվ աշխատանքի դեպքում։ Բարձրորակ կատարման շնորհիվ գորգիկը նույնիսկ երկար ժամանակ անց չի կորցնում իր ձևն ու գույնը։