Մերսող ատրճանակ Mijia fascia Gun 2-ը վիբրացիայի և պերկուսիոն հարվածային ազդեցության շնորհիվ վերացնում է մկանային լարվածությունը և հոգնածությունը։ 600 մՆ/մ ճնշմամբ և մինչև 3200 պտ/րոպ արագությամբ անխոզանակ շարժիչի շնորհիվ այն մերսում է մկանները մինչև 10 մմ խորությամբ։ Ինֆրակարմիր տաքացման գործառույթը լավացնում է արյան շրջանառությունը, արագացնում է մկանների և կապանների վերականգնումը, ունենում է հակաբորբոքային ազդեցություն։
3 ռեժիմների օգնությամբ ընտրվում է մերսման ինտենսիվությունը։ Լրակազմում ներառված են 4 փոխարինելի գլխիկներ՝ U-աձև, հարթ, գնդակաձև (փամփուշտաձև) և գնդաձև։ Դրանք հարմար են ամբողջ մարմնի մկանների կետային մշակման համար։ Մերսող ատրճանակ Mijia fascia Gun 2-ը հագեցած է սենսորային դիսփլեյով։ Մարտկոցի մեկ լիցքավորմամբ սարքն աշխատում է մինչև 10 ժամ անընդմեջ օգտագործման ռեժիմում։