Ritmix RPR-102 ռադիոընդունիչը ոճավորված է անցյալ դարի կեսերի ռետրո ռադիոլաների տեսքով և նախատեսված է AM (530 կՀց - 1600 կՀց) և FM (64 ՄՀց - 108 ՄՀց) հաճախականություններով հեռարձակվող ռադիոկայաններ ընդունելու համար։ Ստերեոբարձրախոսներով հագեցած սարքը ստացել է հեռադիտակային անտենա՝ ինչպես քաղաքի սահմաններում, այնպես էլ քաղաքից դուրս ռադիոազդանշանի վստահ ընդունման համար։ Այն առանձնանում է կառավարման հարմարավետ, հասկանալի և ամբողջությամբ անալոգային ինտերֆեյսով։ Ռադիոընդունիչի բոլոր գործառույթները կարող եք կառավարել նաև հավաքածուի մեջ ներառված փոքրաչափ հեռակառավարման վահանակի միջոցով։
Ritmix RPR-102 ռադիոընդունիչի առավելությունն է միացված MicroSD հիշողության քարտից կամ USB կրիչից MP3 երաժշտական ֆայլեր նվագարկելու հնարավորությունը։ Սարքն ունի նաև անալոգային AUX մուտք՝ ակուստիկ մալուխի միջոցով նվագարկիչին, սմարթֆոնին կամ այլ տեխնիկային միանալու համար։ Ռադիոընդունիչի սնուցման համար կարելի է օգտագործել R20 տիպի 6 մարտկոց, կուտակիչ կամ 220 Վ ցանց։