2.0 Edifier R1280DB բարձրախոսները ֆազոինվերտորային տիպի հզոր ստերեոհամակարգ են, որը կարող է հիանալի ընտրություն դառնալ տնային պայմաններում օգտագործելու համար։ Տվյալ մոդելն առանձնանում է իր հնարավորություններով և կապահովի ֆիլմերի հարմարավետ դիտում, ինչպես նաև ամենատարբեր ժանրերի երաժշտության ունկնդրում։ Երկու բարձրախոսների ընդհանուր հզորությունը կազմում է 42 Վտ, ինչը կապահովի ձայնի բավարար մակարդակ փոքր և միջին մակերեսով տարածքների համար։ Մոդելի վերարտադրվող հաճախականությունները ներկայացված են 55-ից մինչև 20000 Հց միջակայքում։ Դրա, ինչպես նաև 85 դԲ ազդանշան/աղմուկ հարաբերակցության և աղավաղումների նվազագույն քանակի շնորհիվ ապահովվում է որակյալ վերարտադրություն և աուդիոյի բարձր դետալացում։
2.0 Edifier R1280DB բարձրախոսները պատրաստված են որակյալ MDF-ից կոմպակտ իրանով։ Միացման համար նախատեսված են բազմաթիվ տարբեր պորտեր, որոնց թվում են RCA-ն, ինչպես նաև օպտիկական և կոաքսիալ S/PDIF-ը։ Բացի այդ, սարքերի հետ միացումը կարող է իրականացվել Bluetooth անլար արձանագրության միջոցով։ Բարձրախոսների մեկ այլ առանձնահատկությունն է ձայնի ուժգնությունը, ինչպես նաև բարձր և ցածր հաճախականությունները կարգավորելու հնարավորությունը. դրա համար կողային վահանակի վրա նախատեսված են համապատասխան կարգավորիչներ։ Ձայնի կառավարումը կարող է իրականացվել նաև հեռակառավարման վահանակի միջոցով։ Աշխատանքի համար օգտագործվում է 220 Վ ցանցը։