Սև գույնի Hoco X101 USB Type-C – USB Type-C կլոր մալուխը կօգնի ոչ միայն լիցքավորել շարժական սարքերը, այլև միմյանց միջև տեղափոխել անհրաժեշտ տվյալները։ 3 Ա հոսանքի և 60 Վտ հզորության շնորհիվ ապահովվում է արագ լիցքավորման գործառույթը, որի դեպքում սմարթֆոնն ամբողջությամբ լիցքավորվում է մոտ 1.5 ժամում։ Ապահովվում է համապատասխան միակցիչով նոութբուքերի լիցքավորումը։
Hoco X101 USB Type-C – USB Type-C կլոր մալուխի միջոցով տվյալների փոխանցումն իրականացվում է 0.48 Գբիթ/վ արագությամբ։ Դրա շնորհիվ հնարավոր կլինի 100 աուդիո ձայնագրություն տեղափոխել 5 վայրկյանում։ Մալուխի պղնձե ջղերը ներփակված են սիլիկոնե ճկուն հյուսվածքում, որը պաշտպանում է դրանք ծալումներից և այլ դեֆորմացիաներից։ Կոնեկտորների կորպուսները պատրաստված են ծալումների նկատմամբ կայուն ջերմապլաստիկ պոլիուրեթանից։ Դա կկանխի դրանց վնասումը։ Մալուխի երկարությունը 1 մ է, ինչը այն հարմար է դարձնում առօրյա օգտագործման համար։