Xiaomi Redmi Watch 2 Lite խելացի ժամացույցը ներկայացված է վառ կապույտ դիզայնով՝ 1.55” քառակուսի սենսորային էկրանով։ Սարքն արագ համաժամեցվում է Bluetooth-ի միջոցով և կարող է կարգավորվել 3 հավելվածների օգնությամբ։ Սարքի հիշողության մեջ ներկառուցված են 100 մարզումներ և շնչառական վարժություններ, կանացի օրացույց, եղանակի տեսություն, ժամաչափ և զարթուցիչ։
Xiaomi Redmi Watch 2 Lite սարքը մշտապես կհետևի առողջության կարևոր ցուցանիշներին և կհիշեցնի ձեզ երկարատև ոչ ակտիվության մասին։ Ժամացույցի միջոցով կարելի է կառավարել երաժշտական նվագարկիչը և ծանուցումներ ստանալ սմարթֆոնից։ Հատկապես հարմարավետ են թվատախտակի դիզայնի փոփոխման և սմարթֆոնի որոնման գործառույթները։