RODE NT1 Signature կոնդենսատորային սկզբունքով միկրոֆոնային հավաքածուն հարմար է ձայնի և երաժշտական գործիքների ստուդիական ձայնագրման համար։ Կարդիոիդային ուղղվածությունը չի որսում ետևից եկող աղմուկները և դրանով իսկ խլացնում է սենյակի ակուստիկայի ազդեցությունը։ 20-20000 Հց տիրույթով մոդելն ընդգրկում է մարդու կողմից լսելի ձայների ամբողջ սպեկտրը և թույլ է տալիս ստանալ մաքուր ու հավասարակշռված ձայնագրություն։ Մանուշակագույն RODE NT1 Signature միկրոֆոնը պատրաստված է ալյումինե կորպուսով՝ կախովի կառուցվածքով։ Հավաքածուի մեջ առկա է փոփ-ֆիլտր՝ խոսքի ձայնագրման ժամանակ շնչառության աղմուկը և նմանատիպ աղավաղումները վերացնելու համար։ «Սարդ» հակավիբրացիոն կախոցը պաշտպանում է քայլերի, մկնիկի և ստեղնաշարի կտտոցների, կանգնակին ու սեղանին ձեռքով դիպչելու հետևանքով առաջացող ձայներից։ Հանովի մալուխով միկրոֆոնը կարելի է միացնել միքշերային վահանակին, համակարգչին՝ ձայնային քարտի միջոցով, և XLR ինտերֆեյսով այլ սարքերի։