20 լ ծավալով խցիկ ունեցող Gorenje MO20A4X միկրոալիքային վառարանն ունի գրավիչ արծաթագույն իրան և տպավորիչ ֆունկցիոնալություն։ Էլեկտրաէներգիայի սպառման հզորությունը կազմում է 1280 Վտ։ Խցիկի ներսում առկա է 27 սմ տրամագծով պտտվող տակդիր։ Դա թույլ է տալիս դրա վրա տեղադրել բավականին մեծ չափսի ափսեներ և սպասք։ Մոդելն ունի պատրաստման 11 ավտոմատ ծրագիր և 1000 Վտ հզորությամբ ներկառուցված գրիլ։
Միկրոալիքային վառարանի օգտագործման պարզության շնորհիվ այն կարելի է վստահել նույնիսկ կրտսեր դպրոցականին։ Այժմ դուք չեք անհանգստանա, որ նա անառողջ սնունդ է ուտում, երբ տանը կա օգտակար կերակուր, որը կարելի է արագ պատրաստել կամ տաքացնել։ Իսկ եթե երեխան չափազանց տարվի Gorenje MO20A4X միկրոալիքային վառարանով խոհարարական փորձարկումներով, այն հեշտությամբ կմաքրվի՝ շնորհիվ էմալապատ ներքին մակերեսի և ավտոմատ մաքրման գործառույթի։