Centek CT-2026 մազերի գանգրացման աքցանը պետք կգա երկար և միջին երկարության մազեր ունեցող յուրաքանչյուր աղջկա, ով ցանկանում է մի փոքր փոխել իր սովորական սանրվածքը և կերպարանափոխել իր առօրյա տեսքը։ Մոդելն ամփոփված է սև կորպուսում, որի արտաքին տեսքը ներդաշնակորեն լրացված է ոսկեգույն երանգով թիթեղներով։ Սպառելով չնչին 20 Վտ էլեկտրաէներգիա՝ այս սարքն ունակ է հաշված վայրկյանների ընթացքում ուղիղ կամ ալիքաձև մազերը վերածել գոֆրե խոպոպների։ Աշխատանքի պատրաստ լինելու համար սարքից կպահանջվի ընդամենը 60 վայրկյան այն միացնելուց հետո։
Centek CT-2026 մազերի գանգրացման աքցանն ունի ջերմաստիճանի մեկ ռեժիմ և հագեցած է միացման ինդիկատորով։ Թիթեղների կերամիկական ծածկույթը նպաստում է սարքի նուրբ վերաբերմունքին մազերի նկատմամբ՝ կանխելով դրանց կոտրտվելը տաքացման հետևանքով։ Ներկայացված սարքի օգտագործումից հետո դուք կդառնաք մանր գոֆրեով խոպոպներից բաղկացած սանրվածքի տեր։ Էլեկտրական լարի 1.8 մ երկարությունը գործողությունների որոշակի ազատություն կտա սանրվածքի ստեղծման գործընթացում։