JOBY GripTight PRO 2 Mount սև սեղանադիր եռոտանին նախատեսված է ֆոտո և վիդեո նկարահանումների համար։ Չժանգոտվող պողպատից, ռետինից և ABS պլաստիկից պատրաստված մոդելը կայուն կանգնում է հորիզոնական մակերևույթի վրա։ Ռետինե ներդիրները թույլ չեն տալիս տրիպոդին սահել և պատահաբար քերծել սեղաներեսը կամ հատակը։
JOBY GripTight PRO 2 Mount-ը բաղկացած է մեկ սեկցիայից և հարմար է սեղանի մակերևույթից մինչև 31.5 սմ բարձրության վրա նկարահանումներ կատարելու համար։ Ճկուն ոտքերը թույլ են տալիս հենակն ամրացնել նույնիսկ ծառի վրա։ 1/4" ունիվերսալ պարույրով մոդելը համատեղելի է բազմաթիվ թվային տեսախցիկների հետ։