Sony SRS-XB13B դյուրակիր բարձրախոսը կդառնա հուսալի ուղեկից ամեն օրվա համար։ Մոդելը պատրաստված է ամուր կորպուսով՝ IP67 ստանդարտով ջրից և փոշուց պաշտպանվածությամբ։ Այս առանձնահատկության շնորհիվ Դուք կկարողանաք վայելել երաժշտությունը տանը, մեքենայում կամ լողափին, իսկ կառուցվածքում նախատեսված բազմադիրք ժապավենը կօգնի ամրացնել բարձրախոսն այնտեղ և այնպես, ինչպես Ձեզ է հարմար։
Sony SRS-XB13B-ում աուդիոյի վերարտադրման համար պատասխանատու են մեծ դինամիկը և հատուկ ձայնային պրոցեսորը։ Աջակցվող հաճախությունների լայն տիրույթի և EXTRA BASS բասի բարելավման տեխնոլոգիայի համադրությամբ դա կապահովի վառ և տարածությունը լցնող հնչողություն։
Բարձրախոսը կարող է միանալ սարքերին Bluetooth-ի միջոցով։ 4.2 տարբերակի շնորհիվ միացման շառավիղը կարող է հասնել մինչև 10 մ-ի, իսկ ինքնին միացումն աչքի է ընկնում կայունությամբ և էներգիայի ցածր սպառմամբ։ Տարողունակ մարտկոցի հետ համադրությամբ դա կապահովի մինչև 16 ժ ինքնավարություն։ Բարձրախոսի լիցքավորման համար օգտագործվում է USB-C մալուխ։ Նվագարկման և ձայնի բարձրության կառավարումը կարող է իրականացվել կորպուսի վրա առկա մի քանի մեխանիկական կոճակների օգնությամբ կամ անմիջապես միացված սարքից։