Էլեկտրական եփման մակերես Simfer H60I19B021-ը 4 ինդուկցիոն էքսպրես-կոնֆորկա է, որոնց վրա կարող եք պատրաստել ամենաբազմազան կերակրատեսակներ ձեզ անհրաժեշտ տաքացման հզորությամբ։ Մնացորդային ջերմության ինդիկատորների շնորհիվ սարքի օգտագործումը կլինի անվտանգ, քանի որ այն ցույց է տալիս, թե երբ են կոնֆորկաները վերջնականապես սառչել և կարելի է մաքրել մակերեսը։ Դա անելը, ի դեպ, բավականին հեշտ է, քանի որ ապակեկերամիկան, որից պատրաստված է Simfer H60I19B021-ը, հեշտությամբ է մաքրվում, դրա վրա հետքեր չեն մնում, և այն չի վախենում քերծվածքներից։ «Եռման ավտոմատիկա» գործառույթի շնորհիվ կարող եք չանհանգստանալ, որ հեղուկը կգոլորշիանա կամ կաթը կթափվի։ Սարքն ինքն է որոշում եռալու համար անհրաժեշտ ժամանակը, իսկ ճիշտ պահին տաքացման ջերմաստիճանն ինքնաբերաբար նվազում է։