XGIMI Aura պրոյեկտորը պատրաստված է գրավիչ դիզայնով կոմպակտ կորպուսում և օպտիմիզացված է տնային օգտագործման համար։ Դրանում օգտագործվում է DLP պրոյեկցիա՝ 4K UHD թույլատրության աջակցությամբ և 2400 լմ լուսային հոսքով, ինչն ապահովում է որակյալ կոնտրաստային պատկեր։ Laser լամպն աչքի է ընկնում պայծառության բարձր մակարդակով և երկարատև ծառայության ժամկետով՝ 25000 ժամվա սահմաններում։
Հզոր բարձրախոսներով ակուստիկ համակարգը ձևավորում է իրատեսական հնչողություն՝ բովանդակության մեջ առավելագույնս ընկղմվելու համար։ XGIMI Aura-ի սարքավորման մեջ ներառված են 3-ական USB 2.0 և HDMI 2.0 միացքներ, LAN ցանցային միակցիչ, Wi-Fi անլար կապի մոդուլ։ Հավաքածուի մեջ նախատեսված են սնուցման համար անհրաժեշտ մալուխ և հեռակառավարման վահանակ։