LG XBOOM XL9T աուդիոհամակարգը պլաստիկե սև իրանով հագեցած է 4 բարձրախոսով։ Դրանք ապահովում են մինչև 1000 Վտ հզորությամբ հնչողություն։ Աուդիոֆայլերի նվագարկման համար այն ունի միաժամանակ մի քանի սարք միացնելու հնարավորություն։ Բարձրախոսն ունի նաև արձագանքի էֆեկտներով ներկառուցված կարաոկե և USB կրիչներից ֆայլեր նվագարկելու հնարավորություն։ Հնչողությունը կարգավորվում է ներկառուցված էկվալայզերի միջոցով։
Կառուցվածքում նախատեսված են միակցիչներ կիթառի և խոսափողի համար։ 27.5 կգ քաշով բարձրախոսի տեղաշարժման հարմարավետության համար դրա հիմքում տեղադրված են անիվներ։ LG XBOOM XL9T-ն կարելի է նաև միավորել ստերեոզույգի մեջ։ Աուդիոհամակարգն աշխատում է վարդակից։ Ներկառուցված RGB լուսավորությամբ իրանն ունի պաշտպանություն խոնավությունից և չի վախենում բաց երկնքի տակ տեղադրվելուց։