Xenium X300 բջջային հեռախոսը պատրաստված է կանաչ գույնի մոնոբլոկ պլաստիկե իրանով։ Իրանը դիմացկուն է հարվածների և վայր ընկնելու նկատմամբ, պաշտպանված է խոնավության ազդեցությունից։ 3 000 մԱժ տարողությամբ Li-Ion մարտկոցն ապահովում է ինքնավար աշխատանք 36 ժամվա ընթացքում անընդհատ խոսակցությունների դեպքում և մինչև 90 օր սպասման ռեժիմում։
Հեռախոսը հագեցած է երկու Nano-SIM քարտ տեղադրելու բնիկով, ստացել է 2.8 դյույմ անկյունագծով էկրան՝ 320×240 կետայնությամբ։ TN (TFT) դիսփլեյն առանձնանում է արձագանքման բարձր արագությամբ, ակնթարթորեն արձագանքում է հրամաններին, ծախսում է նվազագույն էներգիա։
Xenium X300 բջջային հեռախոսն ապահովում է Bluetooth ստանդարտը, ինչը թույլ է տալիս սարքին միացնել անլար ականջակալներ կամ դյուրակիր բարձրախոսներ երաժշտություն լսելու համար։ Ներկառուցված հիշողության ծավալը 32 ՄԲ է։ Նախատեսված է բնիկ մինչև 32 ԳԲ ծավալով microSD հիշողության քարտ տեղադրելու համար։ Դա թույլ կտա ներբեռնել և հեռախոսում պահել երաժշտություն, լուսանկարներ և այլ ֆայլեր։
0.3 Մպ տեսախցիկի օգնությամբ կարելի է ֆիքսել և պահպանել ցանկացած կարևոր տեղեկություն։ Տեսախցիկը կարող է նկարահանել լուսանկարներ և ձայնագրել տեսանյութեր։ MP3 նվագարկիչն ապահովում է բոլոր ստանդարտ աուդիո ձևաչափերը՝ AMR, MIDI, MP3։ FM ռադիոն թույլ է տալիս լսել ռադիոալիքներ FM տիրույթում։