1400 Վտ հզորությամբ շարժիչով Laifen SE Special վարսահարդարիչը հարմար է տարբեր տեսակի մազերը չորացնելու և հարդարելու համար։ Մոդելում իրականացված է օդի հոսքի 2 արագություն և 3 ջերմաստիճանային ռեժիմ։ Սառը օդափչման ռեժիմը օգտակար է հարդարումը ֆիքսելու և բարակ մազերը խնամելու համար։ EC (BLDC) շարժիչը ապահովում է մինչև 73.8 կմ/ժ արագություն և կայուն աշխատանք։ Իոնացման գործառույթը չեզոքացնում է ստատիկ լիցքը, մազերը դարձնում հարթ, հաղորդում բնական փայլ և մետաքսանմանություն։
Laifen SE Special վարսահարդարիչը հագեցած է մագնիսական ամրացմամբ երկու փոխարինելի գլխադիրով։ Կոնցենտրատորը ուղղորդված օդի հոսքի շնորհիվ չորացնում է մազափունջը արմատներից մինչև ծայրերը։ Բազմաթիվ անցքերով դիֆուզոր գլխադիրը հավասարաչափ և նրբորեն չորացնում է գանգուր և ալիքաձև մազերը՝ չխախտելով գանգուրների կառուցվածքը։ Բռնակի հատվածի ֆիլտրը պաշտպանում է ներքին բաղադրիչները մազերի, աղվամազի, թելիկների ներթափանցումից։ 1.8 մ երկարությամբ ճկուն ֆիքսատորով հոսանքի լարը չի սահմանափակում շարժումները հարդարման ժամանակ։ Ներկառուցված ջերմաստիճանի սենսորը ավտոմատ անջատում է վարսահարդարիչը կրիտիկական տաքացման դեպքում։