Shure SM58-LCE դինամիկ խոսափողը որակյալ սարք է, որը լայնորեն կիրառվում է վոկալ ոլորտում։ Խոսափողը երաշխավորում է մաքուր հնչողություն՝ թույլ չտալով կողմնակի աղմուկներ։ Դրա էրգոնոմիկ ձևը նպաստում է նրան, որ այն հարմար է տեղավորվում ափի մեջ։ Խոսափողի պատիճը ներսից հուսալիորեն պաշտպանված է պորոլոնե շերտով։ Սարքը միանում է 3-pin XLR միակցիչի միջոցով։ Shure SM58-LCE կարդիոիդային ձեռքի խոսափողը մեծ տարածում ունի նույնիսկ պրոֆեսիոնալ արտիստների շրջանում, քանի որ այս սարքը երաշխավորում է հստակ և կենդանի հնչողություն, իսկ բացի այդ, հանդիսանում է ամուր և հուսալի սարք։ Խոսափողի զգայունությունը հասնում է 54 dB-ի։ Սարքն աշխատում է 50 Hz-15000 Hz հաճախականությամբ։ Սարքը համալրված է խոսափողի համար հարմարավետ կարգավորվող բռնիչով։