Defender Black Ultra գորգիկի վրա ազատորեն կտեղավորվի խաղային մկնիկը ստեղնաշարի հետ միասին։ Նման տակդիրի վրա կառավարիչները չեն սահի՝ խանգարելով անցնել բարդ խաղային մակարդակները։ Հարթ կտորե մակերեսն ապահովում է լավագույն սահքը, ինչի շնորհիվ մկնիկի կտրուկ և արագ շարժումներն ակնթարթորեն ճանաչվում են։
Defender Black Ultra արտադրանքը համալրված է չսահող կաուչուկե տակդիրով, ուստի չի սահում սեղանի վրայով։ Գորգիկի բոլոր եզրերը խիտ կարված են, ինչը պաշտպանում է անկյունների ծալվելուց և նյութի շերտազատումից։ 80x30 սմ չափսերով արտադրանքն ունի ոճային սև գունավորում՝ կարմիր երիզով և վառ լոգոտիպով։