Evolution HANDY 1 մոխրագույն իրանով գոլորշիով արդուկն ունի 0.5 լիտրանոց ջրամբար, որի ջուրը տաքանում է 30 վրկ-ում։ Սենսորային կառավարման վահանակը ծառայում է աշխատանքի 2 ռեժիմներից հարմարը ընտրելու համար։ Մոդելի անընդհատ օգտագործումը հնարավոր է 10 րոպեի ընթացքում։
Evolution HANDY 1-ի իրանի կառուցվածքով նախատեսված է ֆիքսատոր՝ գոլորշու անընդհատ մատակարարման համար։ Արդուկի կերամիկական ներբանը տաքանում է և թույլ է տալիս հարթեցնել հագուստի ծալքերը։ Գլխադիրները ծառայում են նուրբ գործվածքները շոգեմշակելու, ինչպես նաև բուրդը կամ մազերը հեռացնելու համար։ Պաշտպանիչ թաթմանը կանխում է մաշկի այրվածքների առաջացումը։ Մաքրման համակարգը հեռացնում է նստվածքը։ Ցանցին միանալիս օգտագործվում է 1.8 մետրանոց մալուխ։