MikroTik RBLHGG-60ad մուտքի կետը երկու սարքից բաղկացած հավաքածու է, որոնք առանձնանում են բարձրագույն հուսալիությամբ և առավելագույն արտադրողականությամբ։ Ունենալով կոմպակտ չափսեր՝ տվյալ սարքերը տարբերվում են աննկատելիությամբ. դա հատկապես կարևոր է, քանի որ այս մուտքի կետերը նախատեսված են տարածքից դուրս տեղադրելու համար։ Սարքերն ամրանում են պատերին. դրա համար դրանք համալրված են հատուկ ամրակներով, որոնք ունեն յուրահատուկ, մտածված կառուցվածք։ Նշենք, որ տվյալ մուտքի կետերը ապահովում են Wi-Fi 802.11ad ստանդարտը։
MikroTik RBLHGG-60ad մուտքի կետը համալրված է 24.5 dBi ուժեղացման գործակցով ներքին անտենայով։ Հարկ է նշել, որ հաղորդիչն ինքնին աշխատում է 60 ԳՀց հաճախականությամբ։ Ի դեպ, անլար կապի առավելագույն արագությունը կազմում է 2000 Մբիթ։ Սարքերի կառավարումը կարելի է իրականացնել մի քանի եղանակով՝ SSH-ի, Telnet-ի կամ սովորական և հարմարավետ Web-ինտերֆեյսի միջոցով։ Երկու սարքերն էլ պատրաստված են որակյալ և ստուգված բաղադրիչներից, ինչը թույլ է տալիս դրանք օգտագործել եղանակային տարբեր պայմաններում. դրանք ունակ են կայուն աշխատել -40℃-ից մինչև 70℃ ջերմաստիճանային տիրույթում։