Անխափան սնուցման աղբյուրի (ԱՍԱ) համար նախատեսված CSB HR 1234W F2 կուտակիչ մարտկոցը կողմնորոշված է լիցքաթափման կարճ ժամանակի դեպքում լիցքաթափման բարձր հոսանքների ռեժիմում շահագործման համար։ Էլեկտրոդների բյուրեղային ցանցի շնորհիվ տրվող հզորությունն ավելացվել է 20%-ով։ Մարտկոցն ունի 9 Ա*ժ տարողություն և աշխատում է 12 Վ լարմամբ։
Սարքավորմանը միացումն իրականացվում է T2/F2 ստանդարտի սեղմակների օգնությամբ։ ABS պլաստիկից պատրաստված հարվածակայուն իրանը դիմացկուն է մեխանիկական վնասվածքների և ջերմաստիճանի տատանումների նկատմամբ։ CSB HR 1234W F2 մարտկոցը բուֆերային ռեժիմում նախատեսված է մինչև 5 տարի ծառայության ժամկետի համար։