HUAWEI WATCH Ultimate սմարթ-ժամացույցը հագեցած է 1.5 դյույմանոց սենսորային էկրանով։ AMOLED վահանակը վերարտադրում է գունագեղ և դետալիզացված պատկեր։ Ներկառուցված սենսորներն ապահովում են ԷՍԳ վերլուծություն, սրտի ռիթմի մոնիտորինգ, արյան մեջ թթվածնի չափում, քնի որակի վերահսկում։ Ցիրկոնիումից և կերամիկայից կորպուսն աչքի է ընկնում ջրակայունությամբ, ուստի դիմացկուն է անբարենպաստ ազդեցությունների նկատմամբ։
Տիտանե ժապավենը երաշխավորում է ժամացույցի հարմարավետ կրումը։ Հավաքածուի մեջ ներառված է լրացուցիչ ժապավեն։ Անլար սինքրոնացման համար օգտագործվում է Bluetooth տեխնոլոգիան։ Մարտկոցը երաշխավորում է HUAWEI WATCH Ultimate-ի մինչև 192 ժամ ինքնավար աշխատանք ակտիվ ռեժիմում։ Արագ և անլար լիցքավորման գործառույթներն օգնում են վերականգնել մարտկոցի պաշարը 1 ժամում։