NORD NSE 53 AW կոմպակտ սառնարանը պատրաստված է դասական սպիտակ մետաղական իրանով։ Այն նախատեսված է փոքրաչափ բնակարաններում, գրասենյակներում կամ հյուրանոցային համարներում օգտագործելու համար։ Սա մեկխցիկանի մոդել է։ Դրա ընդհանուր օգտակար ծավալը կազմում է 55 լ։ Դրանցից 44 լ-ը բաժին է ընկնում սառնարանային խցիկին, իսկ 11 լ-ը զբաղեցնում է վերևում տեղադրված ցածր ջերմաստիճանային բաժանմունքը։ Սառնարանային գոտու հալեցումը տեղի է ունենում ավտոմատ կերպով՝ կաթիլային համակարգի շնորհիվ։ Բաժանմունքի հալեցումը ձեռքով է։
NORD NSE 53 AW կոմպակտ սառնարանն աշխատում է ստանդարտ կոմպրեսորով, որը լիցքավորված է R600a էկոլոգիապես անվտանգ սառնագենտով։ Հիմնական խցիկում ջերմաստիճանը կարգավորվում է 0-ից մինչև 8°C։ Ցածր ջերմաստիճանային բաժանմունքն ունի -6°C նվազագույն ջերմաստիճան։ NORD NSE 53 AW-ի աշխատանքի աղմուկի մակարդակը չի գերազանցում 39 դԲ-ը։ Դա համադրելի է խլացված խոսակցության հետ և անհարմարություն չի պատճառում նույնիսկ սառնարանը ննջասենյակում տեղադրելիս։ Խցիկի ներսում տհաճ հոտերից պաշտպանությունն ապահովում է պատերի հատուկ հակաբակտերիալ ծածկույթը։