Office Kit PLP10601 թաղանթն օգտագործվում է տաք լամինացման եղանակին աջակցող սարքերի համար։ Արտադրանքի սոսնձային շերտն ունակ է գործել միայն 70 աստիճանը գերազանցող ջերմաստիճանի դեպքում։ Աքսեսուարը կատարյալ է փոքր փաստաթղթերի լամինացման համար, քանի որ ունի 54x86 մմ չափսեր։ Դրանք կարող են լինել բեյջեր, անցագրեր, քարտեր, վարորդական և կենսաթոշակային վկայականներ ու փոքր ձևաչափի այլ տեսակի փաստաթղթեր։
Office Kit PLP10601-ն ունի 100 մկմ հաստություն, ինչը թույլ է տալիս թաղանթին պաշտպանել թուղթը վնասվածքներից՝ փաստաթղթերին հաղորդելով գրավիչ տեսք։ Դրանք պաշտպանված կլինեն խոնավությունից և ճարպից, ինչպես նաև չեն ենթարկվի քիմիական նյութերի ազդեցությանը, ինչը թույլ է տալիս երկարաձգել դրանց ծառայության ժամկետը։ Փայլուն թաղանթը փաստաթղթերին հաղորդում է թեթև փայլ, ինչի արդյունքում պատկերները կլինեն ավելի հագեցած և վառ, իսկ նիշերը՝ հստակ և հեշտ ընթեռնելի։ Թաղանթն առաջարկվում է 100 հատից բաղկացած հավաքածուով։