2.0 աուդիոձևաչափին համապատասխանող Sennheiser HD 250 BT Bluetooth-ականջակալը գերազանց ընտրություն կդառնա երաժշտասերների համար։ Սարքի ականջակալներն ապահովում են բարձրագույն (110 դԲ) զգայունություն։ Այս ցուցանիշի մեծությունը վկայում է ձայնի էտալոնային որակի մասին։ Վերարտադրման միջակայքը լայն է՝ 20-ից մինչև 22000 Հց։ Ականջակալը շատ հարմարավետ է։ Փափուկ ամբուշյուրները և կարգավորվող գլխակալը երաշխավորում են սարքի օգտագործման հարմարավետությունը երկար ժամեր շարունակ։ Մոդելի ուժեղ կողմն է նաև թեթևությունը. ականջակալի քաշն ընդամենը 125 գ է։
Sennheiser HD 250 BT Bluetooth-ականջակալը հագեցած է կորպուսում ինտեգրված համակողմանի խոսափողով։ Սարքը հարմար է հեռախոսազրույցների համար։ Ականջակալը կարելի է կառավարել ինտուիտիվ հասկանալի Sennheiser Smart Control բջջային հավելվածի միջոցով։
Ականջակալի անլար կապի շառավիղը ստանդարտ է՝ 10 մ։ Իրական պայմաններում միացման հեռավորությունը կախված է ֆիզիկական խոչընդոտների, առաջին հերթին՝ պատերի և մեծ կահույքի առկայությունից։ Ականջակալի առավելագույն աշխատանքային ժամանակն առանց մարտկոցի վերալիցքավորման կազմում է 25 ժ։ Մոդելի գույնը դասական է՝ սև։