iBOX RoadScan WiFi GPS Dual տեսագրիչը + հետևի տեսախցիկը ապահովում է տեսագրություն MOV ձևաչափով՝ 1920x1080 թույլատրությամբ։ Հիմնական տեսախցիկն ունի օբյեկտիվի 170° դիտման անկյուն և հագեցած է բևեռացնող ֆիլտրով։ Այն բարձրացնում է պատկերի կոնտրաստայնությունը դիմապակուց, սարքավորումների վահանակից կամ ավտոմեքենայի այլ մակերևույթներից արտացոլված լույսի կլանման հաշվին։
iBOX RoadScan WiFi GPS Dual տեսագրիչը կառավարվում է կոճակներով կամ սմարթֆոնից՝ iBOX Assist բջջային հավելվածի միջոցով։ Սարքի մեջ կարելի է տեղադրել առավելագույնը 64 GB ծավալով microSD հիշողության քարտ՝ նկարահանված տեսանյութը պահպանելու համար։ Տեսագրիչն ունի «Զանգեր» գործառույթ, որն ակտիվացնում է ժամանակի մասին ամենժամյա ձայնային ծանուցում։ Առկա է նաև «Հակաքուն» ռեժիմ, որի դեպքում պարբերաբար կմիանան բարձր ձայնային ազդանշաններ։ Դրանք կօգնեն վարորդին չքնել ղեկին երկարատև ուղևորության ժամանակ։