Steelseries Alias կոնդենսատորային խոսափողը սև իրանով, կարդիոիդային ուղղվածության դիագրամով և 25 մմ կապսուլով առավելապես որսում է ձայնը դիմային հատվածում և ապահովում աղմուկի մեկուսացում կողքերից։ Մոդելը նախատեսված է խաղերի, ուղիղ հեռարձակումների և փոդքասթների համար։ Սեղանի դիրքով խոսափողը միանում է նոութբուքերին և ստացիոնար համակարգիչներին USB Type-C միջերեսի միջոցով։ Սարքը սնուցում է ստանում USB-ից և լրացուցիչ էներգիայի աղբյուրների կարիք չունի։ Steelseries Alias խոսափողն ապահովում է հաճախականությունների լայն տիրույթ՝ 50-ից մինչև 20000 Հց։ Մոդելում իրականացված են զգայունության և ականջակալների ձայնի ուժգնության կարգավորման գործառույթներ։ Առկա է անջատման մեխանիկական կոճակ։ Լուսադիոդային ինդիկատորներն օգնում են վերահսկել ձայնի մակարդակը։ Խոսափողի արտաքին տեսքի առանձնահատկությունը RGB լուսավորությունն է։ Մոդելը մատակարարվում է սեղանի հենակով, հակավիբրացիոն կախոցով և կանգնակին ամրացման հարմարանքով։