2 մեգապիքսելանոց մատրիցով հագեցած ROADGID Duo 4 Wi-Fi տեսագրառիչը նկարահանում է մինչև 1920x1080 կետայնությամբ։ Պատկերի որակը թույլ է տալիս ճանաչել ավտոմեքենաների պետհամարանիշները, նշանները, երթևեկելի մասի ծածկույթի արատները և ճանապարհային իրավիճակների վերլուծության համար կարևոր այլ մանրամասներ։ Օբյեկտիվի դիտման անկյունը 140° է։ Մոդելի առանձնահատկությունը լրացուցիչ տեսախցիկի առկայությունն է։ Այն նկարահանում է տրանսպորտային միջոցի հետևում տեղի ունեցողը։
ROADGID Duo 4 Wi-Fi տեսագրառիչն ապահովում է պլանշետից կամ սմարթֆոնից կառավարման գործառույթ։ Շարժական սարքը միանում է Wi-Fi-ի միջոցով։ Մոդելի լրացուցիչ գործառույթը լուսանկարահանումն է։ Ապահովվում է տեսաձայնագրման 2 ռեժիմ՝ անընդհատ և ցիկլային։ Ցիկլերի տևողությունը կարող է կազմել 1 և 5 րոպե։ Տեսանյութի վրա պահպանվում է պետհամարանիշի դրոշմը։
Գրանցիչը հողմապակուն ամրացվում է ծծիչի օգնությամբ։ Ամրացման նման եղանակը հարմար է սարքը մի ավտոմեքենայից մյուսը պարբերաբար տեղափոխելիս։ Գրանցիչի աշխատանքային ջերմաստիճանային միջակայքը -10-ից մինչև 60 °C է։ 12 և 24 Վ սնուցման լարման ապահովման շնորհիվ սարքը համատեղելի է մարդատար և բեռնատար ավտոմեքենաների հետ։