4 x SATA մալուխ, երկարացման լար RGB-ի համար, երկարացման մալուխ ARGB-ի համար, դիմային վահանակի միացման կոճղակ, ամրակապ M.2 միակցիչի համար, փաստաթղթեր, կեռակապ M.2 կուտակիչի ուղղահայաց ֆիքսման համար, սկավառակ ծրագրային ապահովմամբ
Չափսեր և քաշ փաթեթով
Տուփի երկարություն
34.5 սմ
Տուփի լայնություն
27.5 սմ
Տուփի բարձրություն
8 սմ
Քաշը տուփով
2.1 կգ
Նկարագրություն
ASUS PRIME X299-A II մայրական սալիկն իր հնարավորությունների շնորհիվ կդառնա վառ հիմք ձեր խաղային կամ աշխատանքային կայանի համար։ Տվյալ մոդելը պատրաստված է առաջադեմ տեխնոլոգիաների և առաջնակարգ բաղադրիչների կիրառմամբ, առանձնանում է հուսալիությամբ ու մտածված կառուցվածքով, ինչպես նաև գրավիչ դիզայնով և որոշ տարրերի RGB լուսավորությամբ։
ASUS PRIME X299-A II մայրական սալիկը պատրաստված է Standard-ATX ձևաչափով, ինչը լայն հնարավորություններ է բացում կոնֆիգուրացիայի համար։ Մոդելի հիմքում օգտագործվում է LGA 2066 բնիկը (սոկետը), որի շնորհիվ հասանելիություն է բացվում Intel տարբեր պրոցեսորների լայն շարքի։ Հարթակը նաև թույլ է տալիս տեղադրել մի քանի տեսաքարտ՝ PCI-E 3.0 x16 3 գծերի և SLI ու CrossFire X տեխնոլոգիաների աջակցման շնորհիվ, ինչը թույլ կտա ձեզ վայելել առաջնակարգ գրաֆիկա խաղերում և բարձր արագագործություն մասնագիտական աշխատանքում։ Օպերատիվ հիշողության առավելագույն ծավալը կարող է կազմել 256 ԳԲ՝ DDR4 տեսակի՝ մինչև 4266 ՄՀց հաճախականությամբ։ Ֆայլային պահոց ստեղծելու համար նախատեսված է 8 SATA 3 պորտ, ինչպես նաև 3 M.2 միակցիչ։
ASUS PRIME X299-A II մայրական սալիկն առանձնանում է ներկառուցված արագագործ ինտերնետ-մոդուլով։ Մոդելը նաև կապահովի որակյալ և ծավալային ձայնային ուղեկցում։ Ծայրամասային սարքերը միացնելու համար հետևի վահանակում նախատեսված է պորտերի լայն հավաքածու։