Reoka RKCM-1000T սրճեփը պատրաստված է կոմպակտ չափսերի իրանով և հզոր տաքացուցիչ տարրի շնորհիվ թույլ է տալիս եփել հագեցած բուրավետ սուրճ։ Կրկնակի մեկուսիչ պատերը պահպանում են ջերմաստիճանը, իսկ տաքացման սալիկը թույլ չի տալիս ըմպելիքին սառչել պատրաստումից հետո։ Պատրաստի ըմպելիքի համար նախատեսված տարրան ունի 1 լիտր տարողություն և պատրաստված է չժանգոտվող պողպատից։ Հիմքի վրա տեղադրված են ռետինապատ նյութից ոտքեր։ Ավտոմատ անջատման և գերտաքացումից պաշտպանության տեխնոլոգիաները երաշխավորում են բարձր անվտանգություն Reoka RKCM-1000T-ի օգտագործման ընթացքում։