Andis Fade մազ կտրող մեքենան թույլ կտա արագ և հեշտությամբ կտրել գլխի մազերը։ Հավաքածուի մեջ ներառված են 6 գլխիկներ, որոնց փոփոխումը թույլ է տալիս կարգավորել կտրվածքի երկարությունը։ Նվազագույն երկարությունն առանց գլխիկի օգտագործման կկազմի 0.2 մմ, իսկ գլխիկով հավասար է 3 մմ-ի։ Այս մեքենայով մազերը կտրելիս առավելագույն երկարությունը կկազմի 25 մմ։
Andis Fade մեքենան պարզ է և հարմար օգտագործման մեջ։ Էրգոնոմիկ ձևի կորպուսը ձևավորված է ոսկեգույն-սև երանգով։ Դանակի լայնությունը կազմում է 46 մմ։ Շեղբերը պատրաստված են չժանգոտվող պողպատից, ինչն ապահովում է դրանց երկարատև ծառայության ժամկետը։ Հավաքածուի մեջ ներառված են յուղ և խոզանակ՝ օգտագործելուց հետո գլխիկները մաքրելու համար։